Բաժին. Տնտեսական

INFINITY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Infinity ընկերությունը սկսել է իր նոր մոդելի արտադրությունը, որը վաճառքի դուրս կգա այս տարվա ամռանը: Նոր մոդելը ցուցադրվել էր «ժնև 2013» ավտոցուցահանդեսի ժամանակ: Այժմ ընկերությունը բացահայտել է մեքենայի բոլոր տեխնիկական տվյալները:

Նոր մոդելը անվանվել է Infinity Q50: Մեքենայի վրա տեղադրվել է 3,7 լիտրանոց շարժիչ, որի հզորությունը կազմում է 328 ձիաուժ: Մեքենան  արտադրվել է նաև սպորտային տարբերակով, որի վրա տեղադրվել է 3,5 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունը կազմում է 365 ձիաուժ: Նոր մոդելը կլինի նաև 300 ձիաուժանոց հիբրիդային տարբերակով:

Հատուկ եվրոպական հաճախորդների համար արտադրվել է նաև 2,2 լիտր աշխատանքային ծավալով Q50: Դիզելային շարժիչը վերցվել է Mercedes-Benz ընկերությունից: Մոդելները օժտված կլինեն յոթաստիճանանոց ավտոմատ կամ վեցաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփով:

Մեքենայի վաճառքի գինը պարզ կլինի մոտ ապագայում:

Share