Բաժին. Տնտեսական

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵՐԻ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՓՄՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Օր ու գիշեր փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին թմբկահարող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է զբաղվել պարզ պոպուլիզմով: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վարչապետի սիրելի նախարարների ղեկավարած գերատեսչություններում ՓՄՁ աջակցության ծրագրերը թերի են կատարվել:

«Նույնիսկ ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացրած ստուգումների արդյունքում բավական ուշագրավ փաստեր է բացահայտել: Պարզվում է «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի 2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից 18-ը, 2011թ.` 17 սուբյեկտից 8-ը, իսկ 2012թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-­ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, և ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը: Այսինքն` պետբյուջեի գումարները գրպանվել են», – ասվում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ:

Share