Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 0.9%-ով: Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի աճը կազմել է 3.5%: Այս մասին վկայում է Ճապոնիայի կառավարության կողմից հրապարակված պաշտոնական վիճակագրությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  Ճապոնիայում ՀՆԱ-ի աճ է գրանցվում արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ, ինչը, կառավարության կարծիքով, պայմանավորված է որդեգրված նոր տնտեսական և ֆինանսական քաղաքականությամբ: Նշենք, որ այս նոր քաղաքականությունը ենթադրում է «ներարկումների» միջոցով ազգային արժույթի փոխարժեքի կրճատում և դրա շնորհիվ ճապոնական արտահանող ընկերությունների մրցակցային առավելությունների ուժեղացում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ երեք ամսվա համեմատ, Ճապոնիայում գրանցվել է մասնավոր սպառումների 0,9%, անշարժ գույքի շուկայում ներդրումների՝ 1,9% աճ:

Ըստ վերանայված տվյալների՝ 2012 ֆինանսական տարում, որն ավարտվել էր ընթացիկ տարվա մարտի 31-ին, Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 1,2%-ով:

Share