Բաժին. Տնտեսական

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները,  իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրել են ապագա աշխատանքների մասին պատկերացումները:

Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավ»-ի` սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատել ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին համագործակցության համար և հույս հայտնել, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք:

Share