Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 63%-Ը

«Երևան Ջուր» ընկերությունը ներկայացրել է ապրիլ ամսվա իր գործունեության ամփոփ արդյունքները: Դրանց համաձայն՝ ապրիլին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների մոտ 63%-ը, 17-23 ժամ՝ 33,5%-ը և 12-17 ժամ՝ 3,5%-ը:

Ջրամատակարարման շարունակականությունը նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ աճել է 1,1 տոկոսային կետով և կազմել 95,3%: 2008 թվականի ապրիլ ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 23,2 տոկոսային կետով:

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վերսկսվել և աստիճանաբար ընդլայնվում են շինարարական աշխատանքները՝ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում:

Share