Բաժին. Տնտեսական

ՔԱԹԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Քաթարը մտադիր է մեծացնել իր ազդեցությունը համաշխարհային բանկային շուկայում: Այս նպատակով ստեղծվել է հատուկ հիմնադրամ: Սպասվում է, որ մոտ ապագայում Qatar Investment Authority հիմնադրամը կգնի ռուսական VTB բանկի բաժնետոմսեր: Հայտնի է դարձել, որ VTB բանկի բաժնետոմսերի գնմանը Քաթարը կուղղի 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ իր բաժնեմասը հասցնելով 5%-ի:

Նշենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ Qatar Investment Authority-ը ձեռք է բերել Deutsche Bank-ի բաժնետոմսեր՝ վճարելով 100 մլն ԱՄՆ դոլար:

Qatar Investment Authority-ի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Պորտֆելում ընդգրկված են առաջատար բանկերի, այդ թվում նաև Barclays-ի և Credit Suisse-ի բաժնետոմսեր:

Share