Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՍԱՖԵԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:

Նշենք, որ ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությունն իրականացնում է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը: 

Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նշել է, որ իր առաքելության նպատակն է տեղում  ծանոթանալ և հետևել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ընթացքին, կատարվող շինարարարական աշխատանքներին, դրանց որակին և  առաջացած տեխնիկական խնդիրներին: 

Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության առաջնահերթություններից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է: «Ճանապարհաշինական այս ծրագիրը խոշորագույններից մեկն է մեր անկախ Հանրապետության պատմության մեջ: Ծրագրի նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, ուստի որևէ այլ խոչընդոտ չի կարող պատճառ դառնալ սահմանված ժամկետներում որակյալ աշխատանքներ ապահովելու համար», – կարևորել է նախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր:

Share