Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը հիշեցնում է, որ Երևանում մեկնարկում է «Աջակցություն սկսնակ գործարարներին» ծրագիրը՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կամ արդեն շուրջ 3 տարի զբաղվում են բիզնեսով:  

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից նույնպես:

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը սկսնակի ցանկությամբ կարող են ներկայացվել վարկավորման Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով`

  • առավելագույնը 5 մլն դրամ,
  • տարեկան տոկոսադրույքը` 10%,
  • առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,
  • Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):

Ծրագրի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Share