Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԴԱՆԴԱՂՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Մերձավոր և Միջին Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ իր դիտարկումներն ու կանխատեսումները: Համաձայն ներկայացված զեկույցի՝ նշված տարածաշրջանների երկրներում սպասվում է տնտեսական աճի տեմպերի անկում:

Կանխատեսվում է, որ 2013 թվականին տարածաշրջանների երկրներում, և, մասնավորապես, նավթ արտահանող երկրներում, կգրանցվի էներգետիկ ռեսուրսների վաճառքից հասույթի զգալի կրճատում, ինչով և պայմանավորված՝ ՀՆԱ-ի աճ տեմպը կնվազի:

ԱՄՀ-ի փորձագետները Մերձավոր և Միջին Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների ընդհանուր տնտեսական վիճակը գնահատել են «բավականին ծանր»: Այս երկրներում խորանում է սոցիալական անկայունությունը, ձևավորվում են նոր քաղաքական շարժումներ, անհամեմատ բարձր են սննդամթերքի և վառելիքի գները, և սպառողների շրջանում վստահության ինդեքսը բավականին ցածր է:

Սպասվում է, որ Մերձավոր և Միջին Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի նավթ արտահանող երկրներում 2013 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 3,2%, իսկ նավթ ներմուծող երկրներում՝ 3%:

Նշենք, որ նավթ արտահանող երկրներից են Ալժիրը, Բահրեյնը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիանը, Օմանը, Քաթարը, Սաուդիան Արաբիան և այլն: Նավթ ներմուծող երկրների շարքին են դասվում Աֆղանստանը, Ջիբութին, Եգիպտոսը, Մավրիտանիան, Հորդանանը, Պակիստանը և այլն:

Share