Բաժին. Տնտեսական

ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 1 ՄԼՆ ԼԻՏՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼ

Չեխիայի ոստիկանությունը հայտնաբերել է 1 մլն լիտր անօրինական ալկոհոլ: Այս մասին գրում է Reuters-ը:

Նշվում է, որ անօրինական ալկոհոլը «պահված է եղել» երկրի տարբեր հատվածներում գտնվող  արդյունաբերական լքված տարածքներում: Հայտնաբերված ալկոհոլի մեծ մասն իրենից ներկայացրել է մաքուր սպիրտ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի աշնանը Չեխիայում անօրինական ալկոհոլի օգտագործումից գրանցվել էին մի շարք թունավորման դեպքեր, որի արդյունքում մահացել էր 30 մարդ:

Այժմ Չեխիայում գործում են ալկոհոմի վաճառքի սահմանափակումներ:

Share