Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգին:

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում  իրականացվող  և  առաջիկայում նախատեսվող  ծրագրերը: 

Էկոնոմիկայի նախարարը, մեծապես կարևորելով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, առաջարկել է ներառել նաև արդյունաբերության, ագրոբիզնեսի և տնտեսության այլ ոլորտները իրենց հետաքրքրությունների շրջանակում:

Նախարարն անդրադարձել է նաև բանկի կողմից վարկավորման մատչելության հնարավորություններին:

Share