Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 350 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Կառավարությունը նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել երկրորդ պաշտպանողական շերտը` մոտ 50 հակակարկտային կայան, յուրաքանչյուրը 6.2-6.3 մլն դրամ արժողությամբ: Այսօրվա կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցմանն ուղղված կառավարության 7 քայլից բաղկացած ծարգիրը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ այս ծրագրի շրջանակներում կառավարությունը նոր հակակարկտային կայանների տեղադրման նպատակով կհատկացնի 350 մլն դրամի չափ գումար: Սպասվում է նաև, որ հատկացվող գումարի շրջանակներում կլուծվի  հակակարկտային կայանները միասնական ռադիոլոկացիոն ցանցով ծածկելու խնդիրը, որպեսզի դրանք աշխատեն որպես միասնական համակարգ:

Share