Բաժին. Տնտեսական

ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ 45 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել մոտ 63 մլն դրամ Երևանի Թբիլիսյան խճուղի N3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգումը և կից տարածքի բարեկարգումն ավարտին հասցնելու նպատակով։  

Շենքի շահագործումով կլուծվի մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ մանկատների 45 շրջանավարտների և սոցիալապես անապահով այլ անձանց բնակելի մակերեսով ապահովելու հարցը։

Երկու այլ որոշումներով կառավարությունն Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Աճառյան 20/3 և Շիրակի 2ա N7 և Մոլդովական 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 23 ընտանիքներին սեփականաշնորհել է իրենց զբաղեցրած բնակելի տարածքները։

Share