Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Ամերիկյան անշաժ գույքի շուկայում նկատվում են դրական տեղաշարժեր: Ապրիլին, մարտ ամսվա համեմատ, ԱՄՆ-ում նոր տների վաճառքի ծավալն աճել է շուրջ 2,3%-ով: ԱՄՆ Առևտրի նախարարության տվյալներով՝ հաշվետու այս մեկ ամսում երկրում վաճառվել է 454 հազար նոր տուն:

Հատկանշական է, որ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ ԱՄՆ-ում նոր տների վաճառքի ծավալն աճել է 29%-ով:

Նշենք, որ նոր տների վաճառքի ծավալը (New Home Sales) երկրի անշարժ գույքի շուկայում տիրող ընդհանուր իրավիճակը բնութագրող կարևոր ցուցանիշներից մեկն է: Նոր տների վաճառքի աճը նպաստում է «հարակից» ծախսերի ավելացմանը, ինչն իր հերթին ավելացնում է ապրանքների, ծառայությունների և աշխատուժի նկատմամբ պահանջարկը:

Share