Բաժին. Տնտեսական

ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռքբերված պայմանավորվածության, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին:

Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:

Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ

Կոնվերս Բանկ

1930047127690100 /դրամ/

1930047127690101 /դոլար/

Share