Տնտեսական

ՕՊԵԿ+-ը կարող է վերսկսել կրճատել արդյունահանումը նավթի շուկայում անհավասարակշռության դեպքում

ՕՊԵԿ+-ի երկրները պատրաստ են կրկին անցնել արդյունահանման կրճատման, եթե նավթի շուկայում անհավասարակշռություն արձանագրվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Մենք վերահսկելու ենք շուկան, իսկ եթե շուկայում անհավասարակշռություն լինի, մենք միշտ կարող ենք ընթանալ հակառակ ուղղությամբ»:

Նովակը նաև նշել է, որ ապրիլից նավթի արդյունահանումն ավելացնելու ՕՊԵԿ+-ի որոշումը կապված է նավթամթերքի պահանջարկի մեծանալու սեզոնով, ոչ թե առանձին մասնակիցների կատարողականի կամ այլ արտաքին գործոններով։

«Մենք մոտենում ենք նավթամթերքի գարուն-ամառ ժամանակահատվածի աճող պահանջարկին: Հետևաբար, պահանջարկը աճի հետ արդյունահանումն ավելացվելու է: Ի վերջո, դրանք կամավոր որոշումներ էին, և կրճատումն ինքնին հրատապ էր», – ասաց Նովակը:

Share