Տնտեսական

Չինաստանը մարտի 20-ից ներմուծման մաքսատուրքեր կսահմանի կանադական գյուղամթերքի վրա

Չինաստանը մարտի 20-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից ներկրվող գյուղատնտեսական որոշ ապրանքների վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդի մաքսատուրքերի կոմիտեն։

100% մաքսատուրքեր կսահմանվեն ոլոռի, ռապսի ձեթի և ալյուրի համար, իսկ 25%՝ ծովամթերքի և խոզի մսի համար։

Չինաստանը Կանադայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է ԱՄՆ-ից հետո։ Կանադան 2024 թվականին Չինաստան է արտահանել 47 միլիարդ դոլարի արտադրանք։

Share