Բաժին. Տնտեսական

ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Ֆրանսիայում գործազուրկների թիվը շարունակում է աճել. ապրիլին երկրում գործազուրկ է դարձել ևս 39,8 հազար մարդ: Արդյունքում, գործազուրկների թիվը հասել նոր ռեկորդային մակարդակի: Ֆրանսիայի Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլ ամսվա վերջի դրությամբ երկրում որպես գործազուրկ հաշռվառվել է 3,26 մլն մարդ:

Նշենք, որ Ֆրանսիայում գործազրկության մակարդակի շարունակական աճ է գրանցվում արդեն մի քանի ամիս անընդեջ:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերջին կանխատեսումների համաձայն՝ գործազուրկների թիվը Ֆրանսիայում կշարունակի աճել. 2013 թվականին երկրում գործազրկության մակարդակը կկազմի 10,7%, իսկ 2014 թվականին՝ 11,1%:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի համար թիվ մեկ խնդիրը համարել էր գործազրկության դեմ պայքարը և խոստացել մինչև տարվա վերջ «դադարեցնել» գործազրկության աճը, ինչը, ըստ վերլուծաբանների, դեռևս թվում է անիրական:

Share