Բաժին. Տնտեսական

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԳԵՐՀԱՐՈՒՍՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ

Հրապարակվել է գերհարուստ ընտանիքներով հարուստ երկրների վարկանիշը: Այն գլխավորում է ԱՄՆ-ն: Այս երկրում ապրում է 100 մլն ԱՄՆ դոլարից ավել եկամուտ ունեցող 3016 ընտանիք:

Boston Consulting Group (BCG) ընկերության «Maintaining Momentum in a Complex World: Global Wealth 2013» զեկույցի համաձայն՝  մեծ եկամուտներ ունեցող տնային տնտեսություններով հարուստ երկրների վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև Մեծ Բրիտանիան, որտեղ 100 մլն ԱՄՆ դոլարից ավել եկամուտ ունի 1001 ընտանիք, և Չինաստանը՝ 851 ընտանիք:

Գերմանիան վարկանիշում 4-րդն է (680 ընտանիք), Կանադան՝ 5-րդը (476 ընտանիք):

Ռուսաստանը վարկանիշում 11-րդն է (328 գերհարուստ ընտանիք):

Share