Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 22%-ՈՎ

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 1660.9 հազար լիտր գինի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 22%-ով;

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրում շամպայն-գինիների արտադրության ծավալներն աճել են 2,3 անգամ և կազմել 69.5 հազար լիտր:

Միևնույն ժամանակ, գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են մոտ 2%-ով և կազմել 3007.4 հազար լիտր: Օղու և օղու-լիկյորի արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 6%-ով և կազմել 2502.6  հազար լիտր:

Share