Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, Համաշխարհային բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ Վահրամ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի` մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գործադիր խմբի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ 15 երկրներից Վրաստանի մայրաքաղաք ժամանած պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն զարգացմանն առնչվող խնդիրներ, դրամավարկային և ֆիսկալ քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Share