Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում իրականացվել են փոփոխություններ։ Մասնավորապես․
Հարկային հաշիվների դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված» և «Այլ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
Հաշիվ վավերագրերի դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «Հարկման հատուկ համակարգ», «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված», «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», «Արտահանում», «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում», «ԱԱՀ չվճարողներ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար։