Բաժին. Տնտեսական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԿԱԹԳԾԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը,  Եվրասիայի «International Alert» ծրագրի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր սեմինար-քննարկում` Հարավային Կովկասում չօգտագործվող երկաթգծային ճանապարհների հնարավորությունները ներկայացնելու նպատակով։ 

Առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ հանդիպմանը հրավիրվել են լոգիստիկայի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Սաթի» բեռնափոխադրման ընկերությունից, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից և այլ կազմակերպություններից։  

Ծրագրի փորձագետները հնարավորինս մանրամասն ներկայացրել են Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Աբխազական երկաթգծերի վերականգնման տնտեսական հիմնավորումները` առանց հաշվի առնելու քաղաքական գործընթացները:

Հետազոտությունները կատարվել են տարածաշրջանային տնտեսական հետազոտման ծրագրի շրջանակներում:

Share