Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԸ «ՏԵՄՊՈՒՍԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ 17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Տեմպուս» միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել «Տեմպուս» ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է:

«Տեմպուս» միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով, դրական է գնահատել հատկապես այն հանագամանքը, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչների մեջ մեծ է հատկապես երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը:

Քննարկման ժամանակ կողմերը նշել են, որ Հայաստանի բուհերը «Տեմպուսի» շրջանակում  մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի:

Share