Բաժին. Տնտեսական

ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅ-ԽՈՐՎԱԹԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ստարչևիչին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելությունը հնարավորություն կտա ամրապնդել և խորացնել հայ-խորվաթական հարաբերությունները: 

Այդ համատեքստում, կողմերը հատկապես կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, ինչը կնպաստի երկու երկրների գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի տնտեսական վիճակին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և այլ հարցերի:

Share