Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային և նրան այդ պաշտոնում փոխարինող նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին: 

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում Վահրամ Ավանեսյանը ողջունել է Թերեզա Դաբան Սանչեսին Հայաստանում և հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ: Հաջողություն մաղթելով Գիերմո Տոլոսային իր հետագա աշխատանքում` նախարարն ընդծել է, որ առաքելության ընթացքում նրա ներդրումը գնահատելի է երկկողմ փոխգործակցության ընդլայնման և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի հետ իրականացվող ծրագրերը, անդրադարձել են նաև նոր նախագծերի շրջանակներում համագործակցությանն հնարավորություններին:

Share