Բաժին. Տնտեսական

ՄԱԿ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ս/թ. մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեկնարկում է  Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: 

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ծրագիրն ունի երեք ուղղություն.

– աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում,

– մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում,

– աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծրագրում ընդգրկվելու համար սիրիահայերը կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն (հասցե` ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 68) կամ զանգահարել 29-81-08 հեռախոսահամարով: 

Share