Բաժին. Տնտեսական

ԼԱՏՎԻԱՆ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ

Եվրահանձնաժողովը հաստատել է. 2014 թվականից Լատվիան կդռանա Եվրոգոտու անդամ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիրը համապատասխանում  է անդամակցության բոլոր չափանիշներին:

Սպասվում է, որ եվրոպական արժույթի միասնական գոտուն Լատվիայի անդամակցության հարցը վերջնականապես կհաստատվի հուլիս ամսին՝ Եվրամիության անդամ 27 երկրի ֆինանսների նախարարների կողմից: 

Եվրահանձնաժողովը վստահ է, որ Լատվիայում գնաճը, բյուջեի պակասուրդը, երկարաժամկետ տոկոսադրույքները և պետական պարտքը գտնվում են բավարար ցածր մակարդակներում, որպեսզի եվրոյին անցումը լինի սահում:

Նշենք, որ Լատվիան կդառնա Եվրոգոտու 18-րդ անդամ-երկիրը:

Share