Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությանը։ 

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում կհայտարարվի համապատասխան մրցույթ, կորոշվի երեք ուղղություն` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արևելք, որոնցով կիրականացվեն թռիչքներ, և կընտրվի 3 հայկական ընկերություն:

Սպասվում է, որ մրցույթի արդյունքում հաղթողները գործունեություն ծավալելու թույլտվություն կստանան մինչև 5 տարի ժամկետով:

Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ազգային ավիափոխադրողի գաղափարը՝ միաժամանակ բացառելով այս ոլորտում պետական հովանավորչությունը:

Share