Բաժին. Տնտեսական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան հայ գործարարների համար կկազմակերպի սեմինարներ: Նման համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի պատասխանատուների միջև:

Նշենք, որ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի մի խումբ պատասխանատուներ այցելել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և ի թիվս այլ հարցերի՝ հետաքրքրվել փոքր և միջին բիզնեսի ոլորտի գործարարների համար սեմինարների և ուսուցման, ինֆորմացիոն այլ միջոցառումների կազմակերպման հարցով:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հրուրերին տեղեկացրել է, որ Պալատի կարևորագույն գործառույթներից մեկը հենց այդ խնդիրն է, որի առումով լուրջ քայլեր են կատարվում։  

«Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» ՀԿ նախագահ Լիլիա Գևորգյանը տեղեկացրել է բիզնեսում կանանց ներգրավվածության և նրանց դերի բարձրացման անհրաժեշտության մասին:

Share