Բաժին. Տնտեսական

APPLE-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ TRADE-IN ԾՐԱԳԻՐ

Մինչև ընթացիկ ամսվա վերջ ամերիկյան Apple ընկերությունը կմեկնարկի Trade-in փոխանակման ծրագիրը, որը ենթադրում է հին մոդելների փոխանակում iPhone 5-ով՝ որոշակի լրացուցիչ հավելավճարով:  

Սպասվում է, որ փոխանակման ծրագրի արդյունքում հավաքագրված սմարթֆոնները կիրացվեն ԱՄՆ սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Միջազգային առևտրի հանձնաժողովն արգելել էր Apple ընկերության iPhone 4 սմարթֆոնների և iPad 2 պլանշետների ներմուծումն ամերիկյան շուկա՝ պայմանավորված վերջիններիս արտադրության ժամանակ Samsung Electronics-ի արտոնագրային իրավունքների խախտմամբ:  Սպասվում է, որ հանձնաժողովի այս որոշումը մոտ ապագայում կներկայացվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը, և եթե 60 օրվա ընթացքում նախագահը վետո չհայտարարի, ապա այն անմիջապես ուժի մեջ կմտնի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Apple-ն իր արտադրանքի մեծ մասը թողարկում է Չինաստանում՝ արգելքը մեծ վնաս կհասցնի Apple ընկերությանը:

Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, որն ամփոփվել է  2013 թվականի մարտի 30-ին, Apple-ը վաճառել է 37,4 մլն iPhone՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 7%-ով:

Share