Բաժին. Տնտեսական

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՈՉ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 16%-ՈՎ

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանից ոչ նավթային ոլորտի արտադրանքի արտահանման ծավալն աճել է 16,3%-ով:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին երկրի արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 14,2 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ 11 մլրդ ԱՄՆ դոլարը ձևավորվել է արտահանման, իսկ 3,2 մլրդ ԱՄՆ դոլարը՝ ներմուծման հաշվին:

Հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանն առևտրային գործարքներ է իրականացրել 132 երկրի հետ: Առևտրաշրջանառության 61%-ը ձևավորվել է զարգացած երկրների հետ առևտրային փոխհարաբերությունների արդյունքում, իսկ 39%-ը՝ զարգացող:

Ադրբեջանը հիմնականում արտահանում է նավթամթերք, բնական գազ, բանջարեղեն, և ներմուծում՝ սննդամթերք, ավտոմեքենաներ, սարքավորումներ:

Share