Բաժին. Տնտեսական

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԻ ՀԵՏ ՃԱՇԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1,1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը eBay-ում վաճառվել է 1 մլն 100 ԱՄՆ դոլարով: Աճուրդից ներգրավված միջոցները կուղղվեն բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանը:

Նշենք, որ Բաֆեթն իր հետ ճաշելու իրավունքն աճուրդի է հանում ամեն տարի: Ըստ սահմանված պայմանների` գնորդը կարող է հանդիպմանը հրավիրել ևս 7 մարդ: Հանդիպումները, որպես կանոն, անց են կացվում Նյու-Յորքի Smith & Wollensky ռեստորանում: Այս հանդիպումների ժամանակ «արգեցված է» հարցնել ներդրումների մասով խորհուրդներ:

Այս տարի, նախորդ տարվա համեմատ, հանդիպման արժեքը զգալի նվազել է. 2012 թվականին Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը eBay-ում վաճառվել էր 3,45 մլն ԱՄՆ դոլարով:

Նշենք, որ Բաֆեթն այս աճուրդները կազմակերպում է Glide բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում:

Share