Բաժին. Տնտեսական

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ «ՆԱՐԻՆԵ» ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է մամուլում տարածված տեղեկատվությանն ու լուսանկարներին, որոնցում պատկերված են պիտանիության ժամկետն անցած «Նարինե» կաթնաթթվային մթերք, ՀԴՄ կտրոն և չեկ: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ներկայացուցիչներն այցելել են չեկի վրա նշված հասցեով տեղակայված «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ Կասյան 2 հասցեով տեղակայված դեղատուն:

 Գնելով «Նարինե» մթերքի նմուշ՝ պարզվել է, որ տվյալ դեղատանը չեկի վրա նշված 11696 կոդով վաճառվում է ոչ թե լուսանկարներում երևացող «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության, այլ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե», տվյալ դեղատանը բացակայում էր «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության արտադրանք: Ծառայությունը ստացել է նաև գրավոր հայտարարություն «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից այն մասին, որ տվյալ հասցեով տեղակայված դեղատանը իրացվում է միայն «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե» կաթնաթթվային մթերք: 

Նշենք նաև, որ «Նարինե» կաթնաթթվային մթերքի շուկայում Ծառայությունը կատարում է ստուգումներ: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն: 

Ծառայությունը կոչ է անում ՀՀ բնակիչներին և զանգվածային լրատվության միջոցներին սննդամթերքի շուկայում խախտումներ հանդիպելու դեպքում անմիջապես հայտնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ Ծառայության կողմից համապատասխան գործողություններ կատարելու համար:

Կապի միջոցները՝

– Թեժ գիծ»՝ 010 434040, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00,

– Էլեկտրոնային փոստի հասցե՝ ssfs@ssfs.am:

Share