Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հունիսի 14-ին Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:

Համաժողովը հանդիսանում է արդյունավետ հարթակ դեղագործության ոլորտի մասնավոր և հանրային շահառուների համար` ծանոթանալու Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումներին, քննարկելու ընդհանուր խնդիրները և նոր նախագծերը, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակության նոր հնարավորությունները:

Համաժողովը բաղկացած է երկու նիստից։ «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում» թեմայով նիստի ընթացքում կներկայացվեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այս նիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, ինչպես նաև տեխնոլոգիաները և գիտական հայտնագործություններն ու դեղագործության ոլորտում նորարարական լուծումները։

Համաժողովին զուգահեռ կանցկացվի դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռքբերումները։

Համաժողովը կազմակերպում է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և ՀՀ Արդյունաբերությանզարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Համաժողովին աջակցում են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Զարգացման հայկական գործակալությունը և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը։ Համաժողովն ուղիղ եթերում կհեռարձակվի միջոցառման պաշտոնական կայքում՝ www.pharma-armenia.am։

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերություններիաշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։

Share