Բաժին. Տնտեսական

MOODY'S. ՑՈՒՅՑԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալության փորձագետները նշում են, որ Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերը բացասաբար են անդրադառնում երկրի վճարային հաշվեկշռի վրա: Ցույցերը նպաստում են զբոսաշրջիկների հոսքի և պորտֆելային ներդրումների կրճատմանը:

Միևնույն ժամանակ, գործակալության հաշվետվության մեջ նշվում է, որ նման իրավիճակում կարող են կրճատվել նաև օտարերկյա ուղղակի ներդրումների ծավալները:

Share