Բաժին. Տնտեսական

Ա.ԿՈՒԴՐԻՆ.ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ «ՎՏԱՆԳՎԱԾ» Է

Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար, ՌԴ ֆինանսների նախկին նախարար Արեքսեյ Կուդրինը գտնում է, որ գլոբալ տաքացմամբ պայմանավորված՝ ամբողջ աշխարհը կանգնած է տնտեսական աճի կանգի վտանգի առջև: Միևնույն ժամանակ, վերջինս նշում է, որ Ռուսաստանի տնտեսության կախվածությունը հանքային ռեսուրսներից կարող է արագացնել երկրի տնտեսական աճի տեմպերի կրճատման գործընթացը:

Նշենք, որ Civil-20, Youth-20, Business-20, Labour-20 և Think-20 հարթակների մասնակիցներն առաջարկություններ են անում G20-ի համաժողովի շրջանակներում քննարկումներ կատարելու համար, որը կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում:

Share