Բաժին. Տնտեսական

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի մինչև 2014 թվականի ավարտը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկաթուղու շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Երկաթուղով, որն ուղղակի մուտք կունենա դեպի եվրոպական երկաթուղային ցանց, կփոխադրվի տարեկան 30 մլն տոննա բեռ:

Ծրագրի իրականացման մեկնարկից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 431,3 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ախլքալաք-Կարս երկաթուղու կառուցման միջպետական համաձայնագիրը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվել էր 2007 թվականին փետրվարի 7-ին: Համաձայնագիրը ենթադրում է Կարս-Ախլքալաք երկաթուղու կառուցում` 98 կմ ընդհանուր երկարությամբ, որից 68 կմ-ը կանցնի Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը` Վրաստանի: Նախատեսվում է նաև երկաթուղու Ախլքալաք-Թբիլիսի  հատվածի վերանորոգում, որի նպատակով ադրբեջանական կողմը Վրաստանին կտրամադրի 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վարկ:

Share