Բաժին. Տնտեսական

2012-ԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ 60% ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՄՆ-ԻՆ

Եվրոստատի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն 2012թ.-ին Եվրամիության 27 երկրների կողմից աշխարհի այլ երկրներ կատարված արտաքին ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 171 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ աշխարհի երկրների կողմից ԵՄ 27 երկրներում իրականացված ներդրումների ծավալը կազմել է 159 միլիարդ եվրո:

Եվրագոտու 17 երկրների կողմից արտաքին ներդրումների ծավալը 2012թ.-ին կազմել է 238 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ ամբողջ աշխարհից վերոնշյալ 17 երկրներ կատարված ներդրումների ծավալը կազմել է 193 միլիարդ եվրո:

ԵՄ 27 երկրների արտաքին ներդրումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Օֆշորային կենտրոններին` 18 միլիարդ եվրո: Կանադայում և Հնդկաստանում ներդրվել է 16-ական միլիարդ եվրո, ԱՄՆ-ում` 15 միլիարդ, Հոնկ-Կոնգում` 10 միլիարդ, Ռուսաստանում` 9 միլիարդ եվրո:

ԵՄ 27 երկրներում կատարված ներդրումների ծավալով անառարկելի առաջատար է ԱՄՆ` 99 միլիարդ եվրո կամ ընդհանուր ներդրումների 60%: Կանադան ներդրել է 19 միլիարդ եվրո, Ճապոնիան` 18 միլիարդ, Ռուսաստանը և Հոնկ-Կոնգը` 7-ական միլիարդ եվրո:

Աղուսյակն ամբողջությամբ:

Share