Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոգոտին նախնական հավանություն է տվել Հունաստանին 3,3 մլրդ եվրոյի տրանշ տրամադրելու ծրագրին: Այս մասին են նշում Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ն խոստովանել էր, որ Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում սխալներ է թույլ տվել, և երկրում գրանցվել է առավել խորը ճգնաժամ, քան կանխատեսվել էր: Հիմնադրամը թերագնահատել է տնտեսության ճգնաժամային իրավիճակի խորացման հնարավորությունները և միաժամանակ գերագնահատել Հունաստանի տնտեսության վերականգնման հնարավորությունները:

Ճգնաժամի պատճառով Հունաստանի տնտեսությունը կրճատվել է ավելի քան 20%-ով: 2010 թվականի մայիսից ի վեր միջազգային վարկատուները Հունաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրել են 240 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն:

Այժմ Հունաստանում գործազրկությունը մակարդակը կազմում է 27%:

Share