Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈԳՈՏՈՒ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՎԵԼՑՈՒԿՆ ԱՃԵԼ Է 4,5 ԱՆԳԱՄ

2013 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Եվրոգոտու առևտրային հաշվեկշռի ավելցուկը տարեկան կտրվածքով աճել Է 4,5 անգամ և կազմել 14,9 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքների հետ համեմատած՝ ցուցանիշը գրանցել է 33,7% անկում: Հիշեցնենք, որ մարտ ամսին ցուցանիշը հասել էր ռեկորդային մակարդակի՝ 22,5 մլրդ եվրո:

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Եվրոգոտում ՀՆԱ-ն կգրանցի 0,6% անկում:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Եվրոգոտու անդամ 17 երկրում գրանցվել է ՀՆԱ-ի 0,2% անկում: Տարեկան կտրվածքով ցուցանիշի անկումը կազմել է 1,1%: Ըստ պաշտոնական տվյալների՝ Եվրոգոտում ՀՆԱ-ի անկում է գրանցվում արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ: 

Share