Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ G8 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

G8 երկրների լիդերները մտադիր չեն կայանալիք համաժողովի շրջանակներում քննարկել Կիպրոսի ֆինանսական խնդիրները:

Համաժողովին ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Կվասովը նշել է, որ Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի խնդիրները պետք է քննարկվեն տարածաշրջանի ֆինանսների նախարարների կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիպրոսի Տնտեսական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետների հրապարակման համաձայն` Կիպրոսում տնտեսական ճգնաժամը կշարունակվի ևս երկու տարի: Միևնույն ժամանակ, փորձագետները վստահ են, որ Կիպրոսը պետք է մնա Եվրոգոտու կազմում: Նշվում է, որ Եվրոգոտուն անդամակցությունը Կիպրոսին հնարավորություն է տալիս ստանալ միջազգային վարկեր: Եվրոգոտու կազմից դուրս գալու դեպքում կխախտվի Կիպրոսի` ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների համակարգը:

Share