Բաժին. Տնտեսական

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿ (G8). ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է ԱՆԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՏԸ

Մեծ ութնյակի ղեկավարները կարծում են, որ համաշխարհային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի ամենաստորին կետը, սակայն աճի հեռանկարները դեռևս բավական թույլ են:

Մեծ ութնյակի երկրների ղեկավարների համաժողովի ընթացքում կայացած քննարկումների ընթացքում մասնակիցները եկել են այն համոզման, որ համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերը կրճատվել են:

ԵՄ անդամ երկրների կողմից նշվել է, որ ԵՄ-ում արդեն իսկ հաջողվել է հաղթահարել վստահության ճգնաժամը: Մեծ ութնյակի երկրների ղեկավարները նաև կարևորել են ԵՄ-ում բանկային միություն ստեղծելու գործընթացը:

Այնուհետ, G8 անդամ երկրները Ճապոնիային կոչ են արել կրճատել բյուջեի պակասուրդը և իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ:

Share