Բաժին. Տնտեսական

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7%-ՈՎ

2013թ. մայիսին Եվրոպայում վաճառվել է 1.042.742 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 5,9%-ով: Սա վերջին 20 տարվա ամենավատ ցուցանիշն է:

Ավտոմեքենաների վաճառքի աճ գրանցվել է միայն Մեծ Բրիտանիայում, որտեղ վաճառքի ծավալներն ավելացել են 11%-ով: Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում վաճառքի ծավալները կրճատվել են համապատասխանաբար 10,4, 9,9, 8 և 2,6%-ով:

Չնայած, որ Գերմանիայում գրանցվել է վաճառքի անկման բավականին մեծ ցուցանիշը, միևնույնն է ամենաշատ ավտոմեքենա վաճառվել է Գերմանիայում՝ 261.316 ավտոմեքենա: Վաճառված ավտոմեքենաների քանակով երկրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ մայիսին վաճառվել է 229.670 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 12%-ով:

2013թ. հունվար-մայիս ամիսներին Եվրոպայում վաճառվել է 5.070.840 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 6,8%-ով: Վաճառքի ծավալների կտրուկ աճ է գրանցվել Ռումինիայում և Ֆինլանդիայում՝ համապատասխանաբար 47 և 39,8%-ով:  Ավտոմեքենաների վաճառքի զգալի աճ է գրանցվել նաև Էստոնիայում՝ 18%: Ամենաշատ վաճառված մոդելները Volkswagen Golf-ը, Opel Corsa-ն, Lada Granta-ն և Hyundai Solaris-ն են:

Share