Բաժին. Տնտեսական

ԱՐԳԵԼՎԵԼ Է «ՆԱՐԻՆԵ ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔ» ԵՎ «ՆԱՐԻՆԵ ԲԱԿՏԵՐԻԱԼ ԽՏԱՆՅՈՒԹ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն 2013 թվականի հունիսի 14-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» (ԱՑԽՄ մանրէաբանական ցուցանիշով) և «Նարինե բակտերիալ խտանյութ» (ԱՑԽՄ, խմորասնկեր և բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով) արտադրանքները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:

Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքները ճանաչվել են վտանգավոր՝ արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:

Ծառայությունից տեղեկացնում են, որ նշված ընկերությունում ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա:

Share