Բաժին. Տնտեսական

ՄԵՐԿԵԼ. ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության բանակցությունների ընթացքն առաջին հերթին կախված է տնտեսական նախապայմանների կատարումից, այլ ոչ թե երկրում ընթացքող բողոքի ցույցերից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն ընթանում են «մեկը մյուսի հետևից սահմանները բացելու» ճանապարհով և ընդգծել, որ արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիայի հետ բանակցություններում նոր սահման չի բացվել:

Անգելա Մերկելի պարզաբանմամբ՝ Թուրքիան դեռևս չի կատարել միանման առևտրային հարաբերությունների վերաբերյալ նախապայմանը և քայլեր չի ձեռնարկել Կիպրոսի հետ խնդիրները լուծելու ուղղությամբ: Մերկելի խոսքով՝ միայն այս խնդիրների լուծման պարագայում Թուրքիայի հետ բանակցությունները կմտնեն նոր փուլ:

Նշենք, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները մեկնարկել են  2005 թվականին: Մինչ այսօր կատարվել է անդամակցության համար անհրաժեշտ 35 կետից 13-ը:

Share