Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության՝ հայրենաճանաչության «Արի տուն» 2013թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցության հայտ էր  ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Նրանց համար այս փուլում ևս Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:

Share