Բաժին. Տնտեսական

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԵԼ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ

Ընթացիկ տարվա առաջին եռամսակում հայաստանյան բանկերում դրամային ավանդներն ավելացել են 4.2%-ով, իսկ արտարժութային ավանդները` 14.8%-ով: Արդյունքում, արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.2%:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ հաշվետու ամիսների արդյունքներով բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 32.3% և 67.7%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հայաստանյան բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդներն աճել են շուրջ 11.7%-ով, ընդ որում՝ միայն իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները ավելացել են 20%-ով և կազմել 465.9 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 7.3%-ով և կազմել 798.5 մլրդ դրամ:

Share