Բաժին. Տնտեսական

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 33%-Ը

2013 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՊՀ երկրների հետ Վրաստանի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 3%-ով և կազմել 1284 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում՝ արտահանումն աճել է 22%-ով և կազմել 554 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 8%-ով և կազմել 730 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ պաշտոնական վիճակագրության` ԱՊՀ երկրներն ապահովում են Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության 33%-ը:

Նշենք, որ հունվար-մայիս ամիսների արդյունքներով Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3881 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ գրանցելով 4% անկում:

Share