Բաժին. Տնտեսական

UBS-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԱՐԾԱԹԻ ԳՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Շվեյցարիայի UBS բանկը վերանայել է արծաթի գնի վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով արծաթի գինը կկազմի 24 ԱՄՆ դոլար/ունցիա, իսկ 2014 թվականին՝ 25 ԱՄՆ դոլար/ունցիա:

Միևնույն ժամանակ, առաջիկա երեք ամսվա համար բանկի փորձագետները կանխատեսել են արծաթի գնի փոքր-ինչ ցածր մակարդակ` 20,5 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի դիմաց:

Փորձագետները նշում են, որ կարճաժամկետ հատվածում արծաթի գնի ցածր մակարդակը առաջին հերթին պայմանավորված կլինի ներդրողների տրամադրության վատացմամբ:

Share